▲ Դեպի վեր

Sunday, 04.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մարդկանց թալանում են գազի միջոցով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդկանց թալանում են գազի միջոցով.
Գազպրոմի Հայաստանի գրասենյակը բազում անգամներ է ապօրինություններ արել՝ բաժանորդների վրա գրելով չօգտագործված մեծ քանակի գազի ծախս։ Մի քանի անգամ իմ նկատմամբ էլ է այդպիսի բան եղել, զգուշացրել եմ Գազպրոմի աշխատակիցներին, որ այլևս չկրկնվի, բայց արի ու տես, որ ախորժակը ուտելիս է բացվում։
Ձմռանը իմ առանձնատունը ջեռուցվել է բացառապես արևային կայանի արտադրած հոսանքով, բայց հունվարին և փետրվարին ավելի քան 30 հազարական դրամի գազի ծախս է գրվել, իսկ մարտ ամսին, երբ գրեթե ջեռուցում էլ չի եղել, գազի ծախսը գրված է 42 հազար դրամ։
Կասկածելի այդ միտումը մղեց ստուգել և համեմատել գազի իմ հաշվիչի ցուցմունքները։
Գազպրոմի տված տվյալներով՝ իմ հաշվիչի ցուցմունքը ապրիլի 1-ի դրությամբ նշված է 3689 խմ, այնինչ ապրիլի 20-ին հաշվիչի ցուցմունքը ընդամենը 3521 խմ էր (3689-3521=168)։
Այսինքն, ապրիլ ամիսը գրեթե վերջանում է, բայց ավելի քան 168 խմ գազ ավելի է գրված իմ հաշվին։ Հաշվարկեցի իմ ընտանիքի կողմից գազի օրական ծախսը, և ստացվեց, որ ապրիլի 1-ին Գազպրոմը առնվազն 250 խմ գազ ավելի է գրել իմ հաշվին։
Դիմել եմ Գազպրոմի կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով ծառայողական քննություն իրականացնել և պարզել այդ կրկնվող ապօրինությունների հեղինակներին և պատճառները։ Ինքս չեմ պատրաստվում վճարել չօգտագործված գազի դիմաց։
Սիրելի հայրենակիցներ, դուք ևս հետևողական եղեք, ստուգեք ձեր գազի հաշվիչի իրական ցուցմունքները և մի դարձեք թալանի միջոց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more