▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը Զատիկը նշել են հայկական եկեղեցում

Ապրիլի 4-ին հայ առաքելական եկեղեցին նշում էր Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։

Ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալները պարտադիր եկեղեցի են ոգնում։

Մոսկովյան եկեղեցում հավաքվել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները, այդ թվում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դերասանուհի Լարիսա Գեւորգյանը (Քեոսայան) եւ հումորիստ Եվգենի Պետրոսյանը։

Սիմոնյանը պատարագից հետո լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more