▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 14-ը հեռու չէ...

ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի և հանրապետության ամենաբարձր վարկանիշն ունեցող Արմենիա հեռուստաընկերությունը «Sony Pictures» ընկերությունից ձեռք է բերել «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը ցուցադրելու իրավունքը:

Սա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղից հետո համանման լուրջ նախագիծն է, հանրապետությունում իր նախադեպը չունեցող:
Վերջապես սերիալներից ու որոշ այլ հաղորդումներից դժգոհ, փնթփնթացող քաղաքացիները, ծնողները, մանկավարժները պետք է պրոպագանդեն, ողջունեն, կազմակերպեն այդ հաղորդման դիտումն ու մասսայականացումը դպրոցական երեխաների և ինչու չէ` նրանց ծնողների շրջանում:

Հաղորդումը ցուցադրվելու է մարտի 14-ին, որին, բնականաբար,  նախորդել են մայրաքաղաքում, մարզերում իրականացված շրջայցերն ու մասնակիցների ընտրությունը, կազմակերպչական քրտնաջան ու տանջալից աշխատանքը:

Խմբագրակազմում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի լավագույն մասնակիցները, Անգլիայից բերվել է հաղորդման անցկացման համար անհրաժեշտ մեծաքանակ տեխնիկա, իսկ ճիշտ և սխալ տարբերակներն ընտրելու է համակարգիչը, բացառելով մարդկային գործոնը:

Եվ իհարկե` հաղորդումը վարելու է Նազենի Հովհաննիսյանը, որն իր գիտելիքներով, ինտելեկտով, հաղորդումներն անկաշկանդ, սահուն վարելու հմտությամբ, իր կանացի հմայքով և գեղեցկությամբ ավելի կատարյալ կդարձնի այդ ինտելեկտուալ խաղի անցկացումը:

Այս հաղորդումը մասնակից պատանիներին ու աղջիկներին կբերի ճանաչում, իրենց` խաղացողներին և դիտորդներին կտա գիտելիքներ ու գիտության բարձրունքներին հասնելու ձգտում և սեր ուսման հանդեպ առհասարակ…

Դե ի՞նչ մարտի 14-ը հեռու չէ, սպասենք ու անպայման դիտենք այդ հրաշալի հաղորդումը…

Ռոբերտ Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more