▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք երկիրը տալու չունենք․ եթե երկրի ղեկավարը չի կարող լուծել այդ հարցը` թող գնա, գան մարդիկ, որոնք կարող են

Նա, ով իրեն մտավորական է համարում, վեր կկենա և կգա Ազատության հրապարակ, եթե դեռ չի եկել, ապա ոչ մի կոչ էլ նրան այստեղ չի բերի, այս մասին Ազատության հրապարակում  ասել է դերասան Հրանտ Թոխատյանը։ «Այ երբ կհասունանա, այդ ժամանակ էլ կգա»,– ասել է նա։

Դերասանը նշել է, որ Արցախը Ադրբեջանի չտալը դարձել է համար մեկ հարցն այսօր։ «Մենք մեր երկիրը տալու չունենք։ Ինչպես դա կանի մարդը, որն այսօր իբր ղեկավարում է, դա իր խնդիրն է, թող դիմի օգնության և լուծի այդ հարցը։ Եթե չի կարողանում, թող գնա, գան մարդիկ, որոնք կկարողանան այդ հարցը լուծել։ Կհարցնեք՝ ո՞վ, չեմ կարող պատասխանել, բայց հաստատ կան այդ մարդիկ, կան շատ խելացի մարդիկ»,– ասել է նա։

Դերասանն ասել է, որ այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց գաղափարական տարաձայնությունները և միավորվեն ի շահ Արցախի պաշտպանության․ «Դա է այսօր կարևորը, պետք է միավորվել, ու այս հրապարակը պետք է լցվի»։  

Հարցին, թե 1988-ին, երբ Արցախը կորցնելու վտանգ կար, ինչու էր շատ մարդ ոտքի կանգնում, իսկ այսօր, երբ նույն վտանգը նորից կա, ավելի քիչ մարդ է դուրս գալիս փողոց, դերասանը պատասխանել է․ «Այսօր մեծացել է մի սերունդ, որը նեյտրալ է վերաբերվում իր երկրին, միգուցե տանը նստած ցավում է իր երկրի համար, բայց ոչ այնպես, որ այդ ցավն իրեն բերի այստեղ ու ինքն իր կարծիքն ասի Արցախի մասին»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more