▲ Դեպի վեր

Sunday, 04.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Մենք տգետ ենք, յոթը տարի մնացել ենք նույն դասարանում. Փաշինյան

Մենք տգետ ենք, յոթը տարի մնացել ենք նույն դասարանում. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությանը։ Նրա կարծիքով ոլորտի զարգացման համար պետք է կրթվել․ «Մենք ասել ենք, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով, աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, թե արդյունավետ է։ Եթե աշխատանքը գիտելիքահենք չէ, զարգացում չի ունենա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, «Կարեկցում ենք հաց չունեցող մարդուն, աջակցում ենք, որ հաց ունենա, բայց հաջորդ օրը պարզվում է, որ էլի հաց չունի, երրորդ, չորրոդ, հինգերորդ օրն էլ․․․մի տարի հետո էլ հաց չունի։ Մարդը պետք է իրենով զբաղվի, այո, աղքատությունը մարդկանց գլխում է։ Ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իրա սև ցուցակում գտնվելը սևանում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատճառը նաև այն է, որ կառավարությունն ունի գիտելիքի պակաս․ «Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը, մենք էդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «7 տարի իմ գլխավորությամբ բոլորդ մնացել եք առաջին դասարանում։ Թուղթ ա, որ պրինտ ենք անում, ում ա հետաքրքիր դա։ Մենք միչև հիմա չգիտենք պրոբլեմը, դեղ է, որ լցնում ենք բուժառուի վրա, բայց չգիտենք ինչից է բողոքում։ Մեր պետական ինստիտուները մնացել են 0 դասարանում»։

***

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ ճշտել՝ կա՞ն ընտանիքներ, որ 25-30 տարի անապահովության համակարգում են»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշլեվ, որ 7 տարի պահանջվեց, որպեսզի «համարձակություն դրսևորեն ու անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնեն»։

«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 25-30 տարի «Փարոս»-ի շահառու է։ Սա գիտե՞ք՝ ինչ է․ կատարյալ անհարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ։ Մենք էլ համարում ենք՝ իրեն լավություն ենք անում, 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում արյան մեջ։ Սա լրջագույն պրոբլեմ է»,- նշեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more