▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի, դա բա՞ն էր, որ եթերով ասացիր…

 

Երեկ նայում էի «Վեցերորդ զգայարան» հաղորդաշոուն: «Զոհը» հաղորդավար Եգոր Գլումովն էր, ով բավականին մարտական էր տրամադրված: Հենց այդ մարտականությունը ու չհավատալու պահն ինձ գայթակղեց ու հաղորդումը նայեցի մինչ վերջ: Զերծ եմ մնում հաղորդմանը գնահատական տալուց: Բայց մի բանի չեմ կարող չանդրադառնալ, այն ուղղակի սարսափեցրեց ինձ:
«Կախարդներից» մեկը այսպես է նկարագրում վարագույրի ետևում գտնվող Գլումովին.
- Մեծ բերան ունի:
-Ուզում ես ասել լենինականցու բերա՞ն,- խորագիտական հայացքով միջամտեց Մերին:
Լավ է, որ հյուրը սթափ էր.
-Ես նման բան չասացի: - Ուզում եմ ասել, որ մեծ բերան ունի:
Տակտի բացակայություն, որ կարող է անդառնալի դառնալ Մերիի համար: Խոսքը վերաբերվում է տաղանդաշատ գյումրեցիներին և եթե Մերին նույնիսկ այդպես է մտածում, ավելորդ է ասել, որ հանրային եթերով բարձրաձայնելը լավ բանի մասին չի խոսում:
Մնում է համընդհանուր անուշադրութան մեջ ընդամենն ասել՝ Մերի, դա բա՞ն էր, որ եթերով ասացիր…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

hraparak.am-ը գրում է. Երեկ նայում էի «Վեցերորդ զգայարան» հաղորդաշոուն: «Զոհը» հաղորդավար Եգոր Գլումովն էր, ով բավականին մարտական էր տրամադրված: Հենց այդ մարտականությունը ու չհավատալու պահն ինձ գայթակղեց ու հաղորդումը նայեցի մինչ վերջ: Զերծ եմ մնում հաղորդմանը գնահատական տալուց: Բայց մի բանի չեմ կարող չանդրադառնալ, այն ուղղակի սարսափեցրեց ինձ:
«Կախարդներից» մեկը այսպես է նկարագրում վարագույրի ետևում գտնվող Գլումովին.
- Մեծ բերան ունի:
-Ուզում ես ասել լենինականցու բերա՞ն,- խորագիտական հայացքով միջամտեց Մերին:
Լավ է, որ հյուրը սթափ էր.
-Ես նման բան չասացի: - Ուզում եմ ասել, որ մեծ բերան ունի:
Տակտի բացակայություն, որ կարող է անդառնալի դառնալ Մերիի համար: Խոսքը վերաբերվում է տաղանդաշատ գյումրեցիներին և եթե Մերին նույնիսկ այդպես է մտածում, ավելորդ է ասել, որ հանրային եթերով բարձրաձայնելը լավ բանի մասին չի խոսում:
Մնում է համընդհանուր անուշադրութան մեջ ընդամենն ասել՝ Մերի, դա բա՞ն էր, որ եթերով ասացիր…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more