▲ Դեպի վեր

Wednesday, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Մի’ վախեցեք ոչ ոքից և ոչ մի բանից․ Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարույթ իրականացնող մարմնի քննիչը, պաշտոնական դիրքը չարաշահելով , ճնշում է գործադրել և վախեցրել է ՍԵՎ ՀՈՎԱԶ Սերոբ Գասպարյանի գործով վկաներին, կեղծ ցուցմունքներ կորզելու համար։

Դիմում ենք բոլոր վկաներին. Մի’ վախեցեք ոչ ոքից և ոչ մի բանից։ վերջապես պետք է պայքարել հանուն արդարության և արմատախիլ անել անմեղ մարդկանց վրա գործ կարելու սովորությունը։ Համարձակություն ունեցեք Աստծով և հայ ազգի առաջ խոսեք ճշմարտապես։ Թող մեղավորները պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ։ Եթե մնաք վախի մեջ, ամբողջ կյանքներումդ վախը և ամոթը հետևելու են ձեզ և ձեր սերունդներին։ Համարձակություն ունեցեք և պայքարեք անարդարությանը դեմ։ Բավական է հանդուրժեք անարդարությունը և ապրեք նվաստացած։

Դե ուրեմն՝ առաջ դեպի հաղթանակ։ Վախը շատ հիվանդությսւներից սարսափելի է. դուք ձեր վախով աջակցում եք թշնամուն և իրագործում եք նրա ծրագրերը։

ԵՂԵՔ ՆՎԻՐՅԱԼ և ՄԻ ԴԱՎԱՆԱՓՈԽՎԵՔ։

Ըստ օդում կախված լուրերի՝ քննիչ Սիսակ Հայրապետյանը նոր պաշտոն է ստացել շինծու գործ սարքելու համար՝ հասարակ քննիչից դառնալով քննչական վարչության պետ։

ՍԱ Է ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more