▲ Դեպի վեր

Wednesday, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մինչ հանրությունը սպասում է հետընտրական զարգացումներին, թշնամին զորքեր է կուտակում առաջնագծի մոտ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«2023-ի սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի ընտրություններից 2 օր հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։

Թշնամին ընտրել էր մի պահ, երբ մեր հանրությունը զբաղված էր հետընտրական խառնաշփոթով և նույնիսկ աչքաթող էր արել Արցախի առաջնագծի դիմաց թշնամու կուտակումները։

2025-ին էլ շատ նման վիճակ է։

Մարտի 30-ի Գյումրիի ընտրություններից հետո մեր ամբողջ հանրությունը լարված հետևում է հետընտրական զարգացումներին' սպասելով, թե ինչ կպայմանավորվեն ընդդիմադիր ուժերը, իսկ այդ ընթացքում թշնամին զորքեր է կուտակում առաջնագծի մոտ, արդեն կրակում է Սյունիքի գյուղերի վրա։

Զգոն լինենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more