Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, -ԱԺ–ում ասաց Գառնիկ Դանիելյանը
«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սրբազանին անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ կատարվի վիրահատություն»,– ընդգծեց նա։
***
Միքայել սրբազանի հետ կապված որևէ ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ, վստահեցնում է արդարադատության նախարարը։
«Փաստաբանների դիմումների հետ կապված բյուրոկրատական քաշքշուկ չկա, կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է լինեն առողջության պահպանման համար»,–ասաց Սրբուհի Գալյանը` պնդելով, թե դիմումը չի ներկայացվել։


