▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկրտիչ Արզումանյանը հերքում է

Տևական ժամանակ է ինչ Հայկո-Մկո զույգն այլևս միասին հանդես չի գալիս: Ասուլիսներից մեկի ժամանակ Հայկ Մարությանն ասել էր, որ Մկրտիչ Արզումանյանն ինքն է ցանկություն հայտնել իր կարիերան  շարունակել առանձին և այդ պատճառով է, որ նրանք միասին չեն աշխատում:

Այսօր համացանցում լուր տարածվեց այն մասին, որ սեպտեմբերի մեկին մեկնարկում է Կարգին սերիալի նոր եթերաշրջանը, և որ  Հայկոն ու Մկոն պատրաստվում են միասին հանդես գալ:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը սկզբում կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ: Մկրտիչ Արզումանյանն էլ հերքեց.

«Ոչ, նման բան չկա: Դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Արզումանյանը:

Հեղինակ` Անի Հարությունյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more