Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող շենքում` «Газойл Сити» բնակելի համալիրի ստորգետնյա ավոկայանատեղիում, շաբաթ առավոտյան բռնկված հրդեհի արդյունքում մահացել է 10 հոգի, ովքեր միգրանտներ էին ու շինարարական աշխատանքներ էին իրականացնում շենքի վրա։
Հրդեհի մակերեսը կազմել է 500քմ։
Յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Շենքի կառուցապատողը «Ташир» խմբի ընկերություններից մեկն է, և որ շենքը շահագործման է հանձնվել 2012-ի ամռանը։
Նաև նշվում է, որ զոհվածները «Ташир» խմբի ընկերությունների աշխատակիցներ չեն եղել և շենքում ապօրինի են գտնվել։