▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում

Այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված, բայց 10 տիրադավների ձեռքով իրականացվող Մայր Աթոռի գրոհից առաջ, որը նախատեսված է ժամը 17:00-ին, ՔՊ-ն ահռելի մեծ աշխատանք է տարել։

168.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա կոնկրետ թիվ է դրված. այսօր Էջմիածնում պետք է ապահովեն մարդաքանակ։

Ըստ տեղեկությունների հատկապես այդ առումով ակտիվ դերակատարություն է ստանձնել Արագածոտնի մարզը, որի թեմակալ առաջնորդ, կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է։

Թե որքանով պլանը կկատարվի, կհասկանանք երեկոյան։ Հընթացս պարզ կլինի նաև սերնդեսերունդ նզովքի արժանացող հավատուրացների թիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more