▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել ... Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարկել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

«Լռությունը... կարող է սպանել կամ կյանք տալ: Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա: 
Եթե լռությունդ անպատեհ լինի, կարող ես միայնության անդունդը գցել կամ ինքդ ընկնել, իսկ էնտեղից դժվար են դուրս գալիս: Դուրս չեն էլ գալիս: 
Լռությունն աղմուկից մեռնում է, բայց երկխոսության մեջ ապրում սիրո՛վ. լռությունը խոսուն է, թե ասելիք ունես, թե դատարկ ես, լռությունդ էլ քեզ պես դատարկ է ու երևի`անօգուտ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բնությունը հանճարեղ է: Միայն նրա գրկում կարող ես ԼՍԵԼ ԼՌՈԻԹՅՈՒՆԸ: 
Ծովի հետ մենք միշտ լավ ենք հարաբերվում, նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել ... նրա հետ, նրա մեջ ու նրա համար: Երբ երկու հոգի լռում են իրար համար, աշխարհում էլ ոչ ոք չի կարող խանգարել: Աղմուկը սպանում է մարդու ստեղծագործ հոգին... Աշխարհում լռության պակաս կա, որ աղոթքները լսելի լինեն»: 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more