▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինում հայհոյողներին սաստում էին, հիմա՝ ծափահարում. համատարած վարակ է. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Այսօր Ընտանիքի օրն է… ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միմյանց սիրում էին, սխալները ներում էին, կար տարակարծության իրավունք , Երկխոսություն, փոխադարձություն, հարգանք՝ ի վերջո, և Տղամարդու՝ կնոջ նկատմամբ ուժն արտահայտվում էր այդ կնոջը Մեծարելով միայն ու նրա Կարևորագույն հենման կետը լինելով՜…

ինձ միշտ թվում էր, թե Հայաստանն էլ յուրովի Մեծ մի ընտանիք է , որտեղ պետք է որ գործեին մարդկային արժեքները, միմյանց օգնելու, սիրելու, կարեկցելու և հարգանքի սկզբունքները, իրական բարոյական արժեքները, այլ ոչ արհեստական ու մտացածին, անկեղծ ու ազնիվ փոխհարաբերությունները , ոչ թե ստահոդ բամբասանքները… 

ի վերջո … նախկինում հայհոյողներին սաստում էին , հիմա ծափահարում՜՞՞՞ … հայհոյանքը ճշմարտություն չի, այլ անկիրթ փոքրոգություն՜
…ու եթե մեր «ընտանիքի երեխային » անընդհատ կերակրենք ատելությամբ, չարությամբ ու տականքով, ՆԱ այդպես էլ կմեծանա։ Անգրագետ ու տականք: 
Ես ուզում եմ էն հին, բարի ու սիրով լի Ընտանիքը, որտեղ Ապրում էին իրար ՀԱՄԱՐ, ոչ թե իրար ԴԵՄ ՜ …որտեղ միակ հավատամքը Սերն էր… 
Գրել եմ 2014- ին: Այն ժամանակ դեռ այսքան խորը չէին այս «խոցերը», իսկ հիմա համատարած վարակ է... էլ չեն վստահում իրար»: 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more