▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը նկարահանվել է Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործության տեսահոլովակում

«Սրտումս Երևան» կարգախոսի ներքո հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» նոր ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը:

«Ռեժիսորի մտահղացմամբ, ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակութային հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին:

Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը»,-մանրամասնում են քաղաքապետարանից:
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more