▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման պատկեր մեկ էլ Եվրատեսիլին Էմմիի մասնակցության ժամանակ էր

Որպես կանոն, բուքմեյքերական ընկերությունները Եվրատեսիլից առաջ հրապարակում են մրցույթում հաղթողի հնարավոր թեկնածուների ցուցակը: Այս պահին ընդհանուր առմամբ, մեր երգի հաջողությանը վերոնշյալ ընկերությունները բացարձակ չեն հավատում: Զերծ կմնամ որևէ գնահատական տալուն, բայց հուսով եմ, որ գոնե կհասնենք եզրափակիչ: Այս պահին բուքմեյքերները մեր երգի հաջողության գործակիցը սահմանել են 1-ն ընդդեմ 101-ի: Նման բան մեկ էլ Էմմիի ժամանակ է եղել, եթե չեմ սխալվում: Անընդհատ ասում ենք, որ Եվրատեսիլը դա քաղաքական մրցույթ է: Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա մենք գոնե պիտի լավագույն եռյակում լինեինք, բայց թվերը խոսում են լրիվ հակառակ էֆեկտի մասին: Հիմա ի՞նչ բոլորի համար քաղաքական պայքար է, բայց հենց հերթը հասավ մեզ կինոն ավարտվե՞ց...

 

Գարիկ Պետրոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more