▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա հետ ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է  հետևյալ գրառումը.

 

 

«Իմ սիրուն Մարջանը)) ծնվել ենք նույն 1982- ի նույն` հուլիսի 9- ին նա, 18- ին` ես... երբ խոսում է, թվում է թե ինքս ինձ հետ եմ խոսում ))) գաղափարակից ընկերներ ենք` հազար տարվա: Մարջանը... մեր ժամանակների լավագույն դերասանուհիներից է: Պայծառ, հուզառատ, տարբեր, շատ փխրուն և անասելի կանացի: 
Երբ 2008- ին խաղում էինք « Արա Գեղեցիկ ու Շամիրամ»-ը, ես կուլիսներից 2- րդ գործողության սկզբում կուլիսներից ուշադիր հետևում էի նրա չքնաղ Նուարդին, որով ոգևորված խուժում էի բեմ`իբրև Շամիրամ, ու առավել ուժգին ցավով զգում Արայի կորուստն ու ողբում նրա մահը: Նուարդն առաքինի, ամուր ու վստահելի մի կերպար էր` ի դեմս Մարջանի: 
Հ. Գ. Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է»: 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more