▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա հետ երկար չես կարողանում, առանց նրա` հիվանդանում. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեւանը՝ գրված ու չգրված օրենքների քաղաք: Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երեւանին կամ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կամ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում:

Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես, կամ երբ կդառնաս նավապետ: Երեւանն` անթիվ-անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երեւանն՝ իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: Անասելի փոքր ու միեւնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երեւանը:): Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»-ի քաղցրով ապրող Երեւանը... 


Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչեւ կենցաղավարություն...

Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երեւանը: 

Միշտ մարդաշատ ու մարդամոտ եւ այդքան միայնակ Երեւանը»:

 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more