▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդին դաժանորեն ծեծելով սպանել է մորը

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հուլիսի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը: տեղեկացնում է

Կայքի փոխանցմամբ   Վ. Սարգսյանը, գիտակցության չգալով, առավոտյան մահացել է: Դեպքի ականատեսները պատմել են, որ Վ. Սարգսյանին ծեծի է ենթարկել նրա որդին՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Վարդանը ամուսնացած է ունի երկու  2 անչափահաս որդի: Հարևանների հավաստմամբ  նա հաճախ կոնֆլիկտների մեջ է եղել նաև կնոջ հետ: Դեպքի պահին տանը եղել են ինքն ու մայրը: Հավանական է, որ Վարդան Ստեփանյանը եղել է  ոչ սթափ վիճակում, քանի որ նա հաճախ է խմիչի նկատմամբ հակում է ունեցել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում  և դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո քննչական մարմինը պետք է որոշի, թե քրեական գործը քրօրի որ հոդվածով է հարուցում՝ կամ ծեծ, որը կյանքի և առողջության համար վտանգ է ներկայացնում, կամ սպանություն: 

Առավել մանրամասն` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more