▲ Դեպի վեր

Friday, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում վիրահատվելուց հետո կնոջ մոտ նոր հիվանդություն է ի հայտ եկել

Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-ռադիոլոգի կողմից Երևանի բնակիչ 44-ամյա Ն․ Ս․-ին կատարվել է սոնոգրաֆիա և ախտորոշվել է «Արգանդի միոմա, էնդոմետրումի պոլիպ, ադենոմիոզ, էնդոցերվիկալ պոլիպ և քրոնիկ ցերվիցիտ» և նույն բաժանմունքում վիրահատել են բուժառուին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժառու կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ցավերը չեն դադարել, իսկ մարտի 4-ին ախտորոշվել է «Միզապարկ-հեշտոցային խուղակ՝ 0,9 սմ բացվածքով» և նա, ուսումնասիրելով իր անվամբ առկա բժշկական փաստաթղթերը, հայտնաբերել է, որ փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրեն ցուցաբերած բժշկական միջամտության վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել, ինչպես նաև բուժառուի կարգավիճակ իրեն չի տրվել և իր անվամբ առկա էպիկրիզում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր․-ի 187 հոդվածի 1-ին մասով և 457 հոդ. 1-ին մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more