▲ Դեպի վեր

Wednesday, 23.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանին ձե՞ռք է տալիս, որ երկիրը հայաթափվի»․ տնտեսվարող

«Մեզնից ոչ մեկը չունի տնտեսգիտական կամ հաշվապահական կրթություն։ Չենք կարող իրենց պահանջած թղթաբանությունն իրականացնել։ Խնդրում ենք մեղմ մոտենալ, թողնել աշխատենք»,- ասում է Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող տնտեսվարողը՝ բողոքելով շրջհարկի բարձրացումից և տնտեսվարողներին ներկայացված՝ գույքագրման և ամբողջ ապրանքի փաստաթղթավորման պահանջից․ «Ի վիճակի չենք, անհնար է ամբողջը գույքագրել։ Ունենք հին ապրանքներ, որ վաճառել ենք 5000-7000-ով, հիմա 2000-ով անգամ չենք կարողանում վաճառել»,- ասում է տնտեսվարողը՝ նշելով, որ ոչ մի ֆինանսական աջակցություն չեն խնդրում, պարզապես աշխատելու հնարավորություն են պահանջում։ «Պարոն Փաշինյանը շատ զբաղված է․ մեզ անտեսել է։ Ուզում ենք, որ իր ժողովրդին աշխատելու հնարավորություն տա։ Իրեն ձե՞ռք է տալիս, որ երկիրը հայաթափվի»,- ասում է նա։

***

«Ես իմ 18 տարվա գործունեությունը կասեցրել եմ, բայց էստեղ եմ, որ ասեմ՝ ի՞նչ խղճով եք էդ օրենքները հանում»,- ասել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին, ով շրջհարկի բարձրացումը համարում է մեծ խնդիր՝ մանրածախ բիզնեսի համար: «Հազար հոգուց ավելի մարդ կասեցնում է իր գործունեությունը: Էսքան մարդ դուրս է մնալու, ի՞նչ եք անելու»,- հավելել է նա:

***

«Պետք է հունիսի 1-ից ապրանքները գույքագրենք, դա ենթադրում է, որ հաշվապահական ծախսերը կմեծանան, ինչը մանր ու միջին բիզնեսի համար հասանելի չէ»,- ասում է Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը։
Հիշեցնենք, որ տնտեսվարողները ամիսներ շարունակ բողոքում են շրջհարկի բարձրացման, ինչպես նաև վաճառվող ապրանքի գույքագրման և փաստաթղթավորման պարտադիր պահանջի դեմ։ «Որպես բողոքի նշան՝ ունենք 2300 ստորագրություն, որը ներակայացնելու ենք կառավարությանը»,- ասաց տնտեսվարողը՝ կոչով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Պարո՛ն Փաշինյան, փոխադրվեք 8-րդ դասարան, չի կարելի թալանել ժողովրդին։ Եթե 7-10 օրվա մեջ մեզ պատասխան չտվեցիք, հավաքներ կլինեն, կմնանք այստեղ»։

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից և փորձելով «օրենքով» արգելափակել այս թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը, օրեր առաջ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Փաշինյանը, Ավինյանն ու մյուսներն օրինագիծ են քննարկելու ԱԺ-ում․ բոյկոտի դեմ բերել են 15 հազար դրամի տուգանք, այսինքն՝ ովքեր չեն վճարում տրանսպորտի ուղեվարձը, տուգանվելու են ու երկրորդ, ուղևորափոխադրման վարձը սահմանել են որպես տեղական վճար»,- իր խոսքում նշել էր Թևանյանը։

Ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում, Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով այս թեմային, ասել է. «Այսօր ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է վերոնշյալ հարցը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար»: Նրա խոսքով՝ «հունվարից քաղաքային իշխանությունն ավելի է լկտիանալու՝ գնալով նոր թանկացումների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more