▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պեռվայա լեդի» երգի հեղինակի համար ցամաքել է  «պեռվայա» աղբյուրը

Ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են  ու քննադատում  երգիչ Մգեր Արմենիայի գրառումը, որով նա կասկածի տակ էր դնում Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլի անաչառությունը: 

Քննադատական գրառումները , պարզվում է, Մհերը մաքրում է, ինչի առիթով օգտատերերից մեկը երգչին հիշեցրել է, որ եթե գրառումները կարելի է մաքրել, ապա ՝ մարդկանց հիշողությունն՝ անհնար է ջնջել,  իսկ  լրագրող Արմեն Սարգսյանը հետևյալ դիտարկումն է արել: 

«Պատասխաններ ջնջելու վարպետին մի անգամ էլ գրեմ։ «Պեռվայա լեդի» երգի խրոխտ հեղինակ և համատեղության կարգով ՀՀ վաստակավոր արտիստ Մգեռ Առմենիան շտապել է ծախված լինելու մեջ մեղադրել հանձնաժողովում գտնվող ՀՀ վաստակավոր արտիստին, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին, ոլորտի անաչառ մասնագետներին։ Միևնույն ժամանակ, ծախված է համարել միջազգային ժյուրիին, որը միայն այսօր է ընտրելու մասնակցին, ինչպես նաև այս երեկո sms-ներ ուղարկելու պատրաստ քաղաքացիներին։ sms-ների սեփական գաղտնի աղբյուրներ ունեցողի համար, իրականում, Հեղափոխությունից հետո ցամաքել է գլխավոր, «պեռվայա» աղբյուրը։ Եվ այդ աղբյուրի հետ իր նկարները այս էջում հենց Հեղափոխության օրը ջնջելուց հետո Մգեռը փնտրում է ներշնչանքի նոր, ավելի վարար աղբյուրներ։ Եվ դեռ չի գտնում»։

Առաջին օգտատիրոջ գրառումը՝ ստորև.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more