▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում մկրտել է երեխաներին․ համաշխարհային Daily Mail-ի անդրադաձը

Համաշխարհային Daily Mail պարբերականն անդրադարձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին, ապա նշում, որ հեռուսաաստղը երեխաներին մկրտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ 

Աղբյուրը նշում է, որ կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:

Պարբերականը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, ապա հավելում, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է, և որ հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:

Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։

Կարդացեք նաև՝ «Բարի առավոտ»… Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիոյի հայերեն գրառումը

Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին

«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան

«Մենք գնում ենք Հայաստան». Քիմ Քարդաշյան

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more