▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանին ազատ արձակելու հայտարարության տակ չեմ ստորագրել.Էրիկը՝ Լոս Անջելեսում իր համերգի չեղարկման լուրերի մասին

«Ի՞նչ համերգի մասին է խոսքը, ես համերգ չեմ ունեցել, առաջին անգամ Ձեզանից եմ լսում այս տեղեկության մասին»,-Asekose.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Էրիկ Կարապետյանը համացանցում երեկվանից շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝  երգչի  համերգը Լոս Անջելեսում չեղյալ է համարվել,  հանդիսատեսը որոշել է վերադարձնել գնված տոմսերն այն պատճառով, որ Էրիկ Կարապետյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջին տվել էր իր ստորագրությունը:

/filemanager/uploads/Erik_Karapetyan.jpg

«Քաղաքականության հետ կապ չունեմ: Ես չեմ ստորագրել և այդ մասին բազմիցս եմ ասել: Ես մարդկանց կոչ եմ անում զգոն լինել, տարանջատել սուտ լուրը ճիշտ լուրից»:

Հիշեցնենք, որ տարեվերջին  60 մշակութային գործիչներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը և նրան ազատ արձակել: Նշենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի անունը ևս ներառված էր այդ ցանկում:

Կարդացեք նաև՝ Մշակույթի շուրջ 60 գործիչներ կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին. Ովքե՞ր են նրանք

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more