«Ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Նորմալ ընթացք է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տնօրենների փոփոխությունը չի նշանակում, թե նրանց աշխատանքից դժգոհ ենք, պարզապես նրանց ղեկավարմամբ մի շրջափուլ անցել են, հիմա նոր շրջափուլ են սկսում»,- ասաց նա։
Ի պատասխան լրագրողների հարցին՝ նախարարը հաստատեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար։