▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ростелеком-ը շահագործում է հանրության համբերությունը

Եվս մեկ օրինակ, որ փաստում է, թե ինչպես է շահագործվում հանրության համբերությունն առ այն, որ ՀՀ-ում գործող միակ օպերատորը, որն ինտերնետ հասանելիություն է ապահովում երեք միջազգային կապուղիների միջոցով, այն է՝ TELIASONERA, LEVEL 3 և ROSTELECOM՝ հայտարարելով, որ ապահովում է ինտերնետի անխափան մատակարարումը իր բոլոր հաճախորդներին։
Այստեղ հարցեր են առաջանում.
Հնարավո՞ր է, որ միակ կապ տրամադրողն է հանդիսանում ՀՀ-ում, որ բոլոր ինտերնետ ծառայություն մատուցող կազմաերպություններին՝ Bee Line, Viva Cell, Orang, Ucom և այլն տրամադրում է ինտերնետ։ Այսինքն հավաստումներ կա՞ն, որ մենաշնորհային դիրքում չի հայտնվել տվյալ ընկերությունը հայաստանյան շուկայում կամ եթե նույնիսկ մենաշնորհային էլ չէ, ապա գերակա դիրք ունեցող։
Երկրորդ՝ եթե տվյալ կայքն արգելափակված է ամբողջ աշխարհի համար, ապա ինչու՞ է գրվում Ռոստելեկոմ։ Ենթադրենք, որ սա գովա՞զդ է, որը գնել է իր պետությունից, թե՞ հենց ինքն է իրականցնում արգելափակումները՝ հանդիսանալով միջազգային կազմակերպություն, որը անհիմն ստացել է նաման հնարավորություններ։ Ամեն դեպքում, ռուսական Միասնական դոմենային ռեեստրում գրանցված չէ տվյալ կայքը։

 

Նարեկ Այվազյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more