Mash թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ Կրասնոդարի երկրամասի Ձեբերկոյ գյուղում, քիմպաշտպանության համազորային համազգեստ հագած մարդը կրակել է մի տղամարդու վրա։
Զոհվածը քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկցին» է։
Ամեն ինչ տեղի է ունեցել Տուապսեի մունիցիպալ օկրուգում։
Մարդասպանը մի քանի անգամ հրացանից կրակել է եւ դեպքի վայրից դիմել փախուստի։
Մարդասպանին որոնում է ոստիկանությունը։