Սահմանի երկայնքով հնչող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն, ԱԺ–ում ՊՆ–ի հայտարարության միտքը կրկին հնչեցրեց նախարար Պապիկյանը։
«Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում և մեր կողմից հայտարարության չեն արժանանում»,–ԱԺ–ում ասաց պաշտպանության նախարարը` վստահեցնելով, թե ՊՆ-ն հետևում է այդ ամենին, և «դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է»: