Այսօր` հունվարի 28-ին հրազենային վնասվածքով միջին տարիքի մի տղամարդ է տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց: Սակայն ճանապարհին արդեն մահացել է: Տղամարդը 42 տարեկան է, Սարի թաղի բնակիչ է:
Նախնական տեղեկություններով վերջինիս հրազենային վնասվածք է ստացել վիճաբանության ժամանակ, սակայն դեռ հստակ տեղեկություններ չկան: Նույնիսկ անուն-ազգանունը դեռ հստակ չի, ըստ բնակիչների` Սերգեյ Գալստյան է: Այս պահին Սարի թաղում են գտնվում ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչներ, տեղեկացնում է Նյուզ.am-ը: