▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրի 92-ամյակը Հայաստանում կնշվի բացօթյա համերգով

Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-ամյակը Հայաստանում կնշվի բացօթյա համերգով: Ինչպես գրում է Արմենպրեսը, համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Ելույթ կունենան անվանի երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը եւ Հայկ Պետրոսյանը:

Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: Այս միջոցառման մեկնարկով կազմակերպիչները նպատակ ունեն ամեն տարի նշելու մեծն շանսոնյեի ծննդյան օրը՝ իր իսկ անվան հրապարակում:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more