«Ստեղ չի մտնի Գագոն, ինքը քասախցիների հաշվին իրա գրպանը չի լցնելու, թող իրա հավաբունը տանի Ծառուկյանը․․․»․ քաղաքացի
***
Առավոտից Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ մերթընմերթ փակելով դեմի Աշտարակ տանող մայրուղին։ Հիշեցնենք՝ մինչ այս նրանք օգտվում էին թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսից։ Հիմա որոշում է կայացվել, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ |