▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թագավարակը թագադրեց ինձ. դերասանուհի Լիանա Վանոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Դերասանուհի Լիանա Վանոյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել, որի միջոցով հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նա լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել

«Մենք ու աշխարհը սիրո կարիք ունենք, անտարբերությունը առաջին հերթին պիտի դուրս շպրտենք մեր կյանքից, սիրել է պետք աշխարհը, մարդկանց ամեն ինչ։ 5 օր է անկողնում եմ, (Թագավարակը թագադրեց ինձ, հասավ ուզածին) ու մտածում եմ իմ սիրելի մարդկանց մասին մամայի կարոտից սատկում եմ, շաաատ եմ կարոտել ու ես հասկանում եմ մի բան մենք շաաատ ժլատ ենք սիրո մեջ, ում սիրում եք ասեք, երբեք չեք իմանա վաղը կգա արդյոք, շաաատ ժպտացեք ապրե՜ք ամբողջ շնչով ու միշտ հիշեք անկախ ամեն բանից դուք յուրաքանչյուրդ մի աշխարհ սեր եք»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more