«A1+» -ի հաղորդմամբ երիտասարդ բնապահպաններն ահազանգում են. փլվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը, որը հողային շինություն էր և գտնվում էր գյուղից զգալի բարձրության վրա, ու հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում Թեղուտ գյուղի և բնակիչների համար:
«Կատարվածի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որովհետև այս ամենը խնամքով թաքցվում է հանրությունից: Խնդրում ենք շտապ տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվի և նրանք սկսեն հետաքննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, և անհրաժեշտ քայրեր ձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։