Վարչապետը արտահայտություն է անում, թե պատրաստ է տալ իր որդուն՝ Աշոտիկին, թո՛ղ տա, հիմա հանգիստ ունի այդ հնարավորությունը, թո՛ղ Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ, կարծում եմ, լավ կվերաբերվեն իր տղային և չեն խոշտանգի: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց ասել է բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:
Ըստ նրա՝ իրենց հետաքրքիր չէ, թե ինչ կսպասվի Աշոտիկին:
«Թող վերադարձնի մեր ռազմագերիներին, քննարկումից հետո, թե ինչ կսպասվի իր Աշոտիկին, անկեղծ ասած, մեզ հետաքրքիր չի: Թող 1 տարի էլ ինքը անցնի էն տառապանքների միջով, ինչով որ մենք ենք անցել»,- նշել է ցուցարարը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝