▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք- զինամթերք

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ: 
Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ

Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո, և կրկին ՀՀ ոստիկանապետը դիմեց ազգաբնակչությանը, որ եթե ունեն իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերք, ապա ինքնակամ թող ներկայացնեն իրավապահներին, այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more