▲ Դեպի վեր

Monday, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«ԽԾԲ-ով պաշտոնների նշանակողը դժգոհել է, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽԾԲ-ով պաշտոնների նշանակողը դժգոհել է, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։ Նիկոլ Փաշինյանը իր դասընկերոջը, քավորին Տավուշի մարզպետ է նշանակել, մանկության ընկերոջը՝ դարձրել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իր զուգահեռ դասարանցուն՝ նշանակել ՆԳ նախարար, համերկրացի աչաջրեցրուն դարձել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և այսպես շարունակ։ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ականներ, նրանք ինչ գիտելիքներ, ունակություններ ունեն, որ օրենքներ ընդունեն։ Նիկոլ Փաշինյանը բաձր պաշտոնների նշանակում է ՔՊ կուսակցության անդամների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Եվ դրանից հետո դժգոհել է , որ Հայաստանում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more