▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորհրդանշական որոշ քայլեր կձեռնարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Էրդողան

Թուրքիան Ադրբեջանի հետ երկխոսության պայմաններում առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով դեսպանների 16-րդ համաժողովում։

Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ մնացել է առանց կայուն խաղաղության տարածաշրջան, այսօր պատմական փուլ է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

«Այս գործընթացին զուգահեռ մենք նաև առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր քայլերը՝ մշտական երկխոսության մեջ գտնվելով Ադրբեջանի հետ։ Արդեն հաջորդ տարվա սկզբից որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն»,- նշել է Էրդողանը։

Ավելի վաղ Bloomberg-ը հղում կատարելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more