▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսում են ինչից ասես, երևույթների մասին, որոնց տարրական ուսումնասիրությունն անգամ չունեն. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Երբ ես ասում եմ «խոսք», հասկանում եմ Գործ: Այսօր մարդիկ շատ են «խոսում», խոսում են ինչից ասես, կարծիք են հայտնում անպայման նույնիսկ այն երևույթների մասին, որոնց տարրական ուսումնասիրությունն անգամ չունեն: 
Խոսքը միշտ թվում է դյուրին, բայց իմաստով ու գործողություն դարձող ԽՈՍՔԸ շատ բարդ, պատասխանատու և շատերին անհասանելի մի երևույթ է: 

 


Ազատ խոսքի իրավունքը հազարապատիկ պիտի պարտավորեցնի յուրաքանչյուրիս` մտածել ու կշռադատել յուրաքանչյուր խոսք, կարծիք կամ տեսակետ: Յուրաքանչյուր նեղ անձնային «կարծիք», որն արտահայտվում է սոցկայքերով, դառնում է Հանրային, իսկ հանրությունը բազում անհատներից է, որոնցից ամեն մեկն էլ իր հերթին Ի՛ր ձևով կարող է ընկալել այս կամ այն խոսքը: 
Կարճ ասած, իսկական խոսքը հեշտ չի ծնվում, ինչպես արդյունքը` այն ստեղծվում է բազմաթիվ ու հետևողական, ՄՏԱԾՎԱԾ գործողությունների հանրագումարում: 
Այնպես որ մտածել ու քննել է պետք ԱՌՀԱՍԱՐԱԿ աջ ու ահյակ քարկտիկի պես ամեն ինչի մասին ԽՈՍՔ ասելուց առաջ»: 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more