▲ Դեպի վեր

Friday, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Զինվորականներին հրամայված է չբացակայել դիրքերից. կրակոցներ են լսվել նաև Ջերմուկի հատվածում

Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Ջերմուկի հատվածում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:

Ավելին, նկատվում է նաև հակառակորդի զինուժի որոշակի կուտակում ու հրամայվել է զինվորականներին չբացակայել` պատրաստ լինելու հնարավոր զարգացումներին: «Մեր զրուցակից զինվորականները փաստել են, որ բավական մարտական են տրամադրված։ «Դրան ենք սպասում, բավական է, հոգնել ենք էս իրավիճակից»,- ասել են զինվորականները։

Մեկնաբանության համար դիմել ենք ՀՀ ՊՆ-ին»,- հավելում է լրատվամիջոցը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more