Այսօր կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրը։ Առաջատարներից Միկան արտագնա մրցավեճում 1-2 հաշվով պարտվեց Բանանցին, իսկ Շիրակը արտագնա մրցավեճում նվազագույն հաշվով առավելության հասավ Փյունիկ նկատմամբ և 4-րդ անգամ գյումրվա ֆուտբոլի պատմության մեջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Տուրի մյուս մրցավեճում Արարատն ու Ուլիսը կրկին ոչ ոքի ավարտեցին հանդիպումը`0-0, իսկ Գանձասարը մրցակցի հարկի տակ առավելության հասավ Իմպուլսի նկատմամբ`1-2:
Բարձրագույն խումբ
40-րդ տուր
Փյունիկ — Շիրակ 0-1
81 Յորո
Արարատ — Ուլիս՝ 0։0
Բանանց — Միկա՝ 2։1
Սարգիս Կարապետյան, 68, Նաիրի Մինասյան, 90 – Սեմյոն Մուրադյան, 81, 11մ