Պարզվում է մոտ կես տարի է, ինչ դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանը տրիցիկլ է վարում: Այս մասին գրում է esyes.am կայքը` նշելով, որ «Ես»-ի լրագողներս երեկ դերասանուհուն «բռնացրել են» տրիցիկլով : «Ես մոտոցիկլ էլ հաճույքով կվարեի, բայց հավասարակշռությունը պահելու համար այն ավելի վտանգավոր է, տրիցիկլն էլ իր ռիսկն ունի, սակայն համեմատաբար ավելի անվտանգ է»,- ասել է Նազենին ու հավելել, որ մեր քաղաքում մի քիչ դժվար է «բաց մեքենա» վարելը, քանի որ վարորդների ուշադրությունն անընդհատ շեղվում է. «Կարծում եմ արագության մեջ ինձ չեն ճանաչում, ուղղակի ցանկացած կնոջ պարագայում ռեակցիան բուռն է»: Ի դեպ, հաղորդավարուհին նշեց, որ մեծ հաճույքով հեծանիվ էլ կքշեր, ուղղակի երևանյան փողոցներն ու երթևեկությունը հարմար չեն հեծանիվով, օրինակ, աշխատանքի գնալու համար. «Երևանի փողոցներում երթևեկելը դժվար է, որովհետև եթե նույնիսկ դու կարգապահ վարորդ ես, էլի ապահովագրված չես»: Նազենին պատմել է, որ շատ ավելի հաճելի է, երբ այնպիսի փողոցներում է վարում, որտեղ կարող է գերազանցել 60 կմ/ժ արագությունը. «Արագությունն ու քամին շատ հաճելի են, առավել ևս, երբ զով եղանակ է լինում: Վերջին շրջանում էքստրիմի նկատմամբ սերս մեծացել է ու դա արտահայտվում է ոչ միայն խոսքով, այլև գործով: Ընկերներս գիտեն, որ ես չափի մեջ ցնդած ու խելագար եմ , բայց նրանց համար անսպասելի էր տրիցիկլ վարելու որոշումս»,- ասաց Նազենին: Դերասանուհի-հաղորդավարուհին մեքենա էլ ունի, որով ավելի հաճախ է լինում. «Միշտ չէ, որ հարմար է սրանով շրջել, հիմնականում եղանակով պայմանավորված: Երբ լավ եղանակ է լինում, այն ժամանակ եմ տրիցիկլով դուրս գալիս»,- պատմել է Նազենին:
ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Երևանում ՏՐԻՑԻԿԼ Է ՎԱՐՈՒՄ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet