▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը`Հայաստանի վարչապե՞տ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 20 օր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանն առաջարկել է նրան վարչապետի պաշտոնը:

Այս մասին գրում է irakan. info-ն ու նշում, թե  որքանով է համապատասխանում տեղեկությունն իրականությանը, այս պահին չեն կարող ասել, սակայն հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան վերջին հանդիպումը եղել է այս տարվա մարտի 4-ին:

Կայքը նաև գրում է, որ եթե հիշենք, որ Արմեն Սարգսյանը բավականին կապեր ունի միջազգային մակարդակով, ինչպես նաեւ մեծ փորձ, պարզ է դառնում տրամաբանությունը, որով առաջնորդվում է ՀՀ նախագահը` առաջարկելով Ա. Սարգսյանին վարչապետի պաշտոնը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին