▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեաս Ղուկասյանը կմիանա՞ Րաֆֆիի հացադուլին

«Իրավունք» թերթը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին զրուցել է Անդրեաս Ղուկասյանին հետ.

«- Հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին հետեւեք եւ միանաք հացադուլին։

- Ես ընդունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային մոտեցումը՝ իրեն հասանելի միջոցներով պայքարել մեր երկրում օրենքի գերակայության հիմունքի հաստատելու համար։ Այն հանգամանքը, որ նա անձնապես իրեն է դնում վտանգի տակ եւ ոչ թե ՀՀ քաղաքացիներին, վկայում է նա պատասխանատվության բարձր զգացում ունենալու մասին։

- Այսինքն, հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք իրեն։

- Ես համարում եմ, որ, այո, հնարավոր է։ Դա կախված կլինի իրադրությունից։ Վստահ եմ, որ մեր ազգի լավագույն ուժերը պետք է համախմբվեն»,- մեջբերում է «Իրավունքը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին