▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Րաֆֆիին ուղարկած գրավոր առաջարկները հետ է ստացել՝ վրան խաչ քաշած

Մի քանի լրատվամիջոցների տված ասուլիսում Սերժ Սարգսյանն այսօր պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ:

Ըստ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էր՝ հետ է ստացել՝ վրան խաչ քաշած. հայտնում է Aravot.am-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին