▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետին ժամադրել է ու ասել. «Լիցկան ոչնչություն է»

Այսօրվա բացօթյա ասուլիսին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին և նրան դիմելով «Լիցկայով», նշել է, որ վերջինս ոչնչություն  է և ստոր:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, հակահայկական քարոզչությամբ է զբաղվում:

-Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ,-ասել էր Սյունիքի մարզպետը։

«Ժառանգության» առաջնորդն այսօրվա հանրահավաքում  նաև նշել է, որ Սուրեն Խաչատրյանին ժամադրում է Կապանում և նրա հետ կհանդիպի հենց այնտեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին