▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանը` Սյունիքի մարզպետին. Ձեր տեղը Նուբարաշենի բանտն է, հավաքեք ճամպրուկները

Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ մի խումբ երիտասարդներ խանգարել են  Ժառանգության առաջնորդի ելույթին և  վանկարկել են` Հեռացեք:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը անդադարար ընդհատել է նաև կապանցի մի կին:

Այդ փաստերն  ակնհայտորեն ազդել են Րաֆֆի Հովհաննիսյանի վրա և նա կիսատ է թողել իր ելույթը:

Իսկ Ժառանգության անդամ Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով հայտարարել է, որ այդ սադրիչներին ուղարկել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որի տեղն, ըստ Փոստանջյանի, Նուբարաշենի բանտն է, ուր ուղևորվելու համար նա պետք է արդեն ճամպրուկները հավաքի:

Ոստիկանության աշխատակիցն էլ բարձրախոսով  տեղեկացրել է, որ հանրահավաքի վերաբերյալ Կապանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, ինչից հետո հանրահավաքի մասնակիցները սկսել են սուլել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է հանրահավաքը, իսկ ժողովրդին խորհուրդ է տվել սադրանքներին չենթարկվել, սակայն նաև չվախենալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին