Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանաովող խոսակցությունները: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ այդ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերևս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: «Մենք տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել հենց Արմեն Աշոտյանը»,- գրել է «ՀԺ»-ն:
Վիգեն Սարգսյանին կփոխարինի Արմեն Աշոտյա՞նը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet