▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը վերջին նկատողությունն է ստացել

ԱԺ-ում  այսօր  քննարկվում է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

Նիստին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից իր վերջին նկատողությունն  է ստացել:

Զ. Փոստանջյանը , անդրադառնալով ընտրական իրավունքի խախտումների թեմային, նշել է, որ  Անդրեասյանի զեկույցում չկա 700 հազար ընտրողների իրավուների  մասին տեղեկատվությունը: Երբ նրան ընդհատել է . Շարմազանովն ու խնդրել խոսել ` ըստ էության, նա շարունակել է վերջինիցս պահաջել լուռ լսել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին