▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում Րաֆֆին հանդիպել է Վլադիմիրին

Ինչպես գրում է 168.am-ը, մոսկովյան աղբյուրները փոխանցում են, թե ում հետ է հանդիպել այսօր Մոսկվա մեկնած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ այդմ, Ր. Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ:

Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2012 թվականի ապրիլին և, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական և Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը:  Բավական է նշել, որ այս տարվա մարտի 16-ին Երևանում կայացած «ԵՎրասիական ինտեգրացիայի տնտեսական ասպեկտները և Հայաստանը» համաժողովում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ հենց Վլադիմիր Չեռնովի ուղերձը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին