▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մարտիրոսյան. «Չգիտեի, որ նկարում են, հակառակ դեպքում` չէի հայհոյի»

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը չի տեղեկացնում, թե ով է համացանցում հայտնված սկանդալային այն տեսանյութի հեղինակը, որում ինքը նկարահանվել էր ոտիկանական մեքենայում և խոսում էր 100 հազար դոլար կաշառքի մասին: Այս մասին ինքը` Արմեն Մարտիրոսյանը, ասաց այսօրվա ասուլիսին:

«Չեմ ասի, թե ով է այդ տեսանյութի հեղինակը,  բայց նա շատ նորմալ անձնավորություն է: Այդ ժամանակ ազնվորեն չգիտեի, որ նկարում են, հակառակ դեպքում` չէի հայհոյի: Բայց ես կարծում եմ` այնտեղ իմ ասածները հրապարակային ասած խոսքերիցս շատ  քիչ էին տարբերվում: Միակ տարբերությունը, երևի, այդ հայհոյանքն է, որի ժամանակ տեսանյութում ձայնը կտրված է: Կարծում եմ` հասկանալի է իմ պահվածքը:  Ռուսները հայհոյանքով իմաստ են արտահայտում, երևույթ են բացատրում, մոտավորապես այդ կարգի մի բան էր»,- նշեց  Ա. Մարտիրոսյանը:

Ասուլիսին նա անդրադարձավ նաև այն հարցին, որ «Ժառանգությունը»  ընդդիմադիր գործընկերներին ընտրություններին համատեղ հանդես գալու առաջարկ է արել, բայց նրանք չեն համաձայնվել: «Ունեցանք այն, ինչ ունենցանք: Մենք միանշանակ Դաշնակցության և ՀԱԿ-ի  շահը ներկայացնելու ենք ավագանիում, բայց մենք ցանկացած դեպքում պետք է ճիշտ հետևություններ անենք. ամբիցիաները, թողնելու ժամանակը վաղուց եկել է»,- նշեց  Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ տեսանյութում Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության մեքենայից նշում է, որ  իրենց առաջ հայ է կանգնած, ոչ թե` թուրք: «Սպասեք, որ հեսա մի տարի հետո... ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»,- նշել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին